«Սա իմ առաջին ձայնասկավառակն է: Շատ սրտատրոփ եմ սպասել: Այսօր երջանիկ եմ, որ վերջապես թողարկվեց»- ասում է Անահիտ Սիմոնյանը:
Այսօր` դեկտեմբերի 15-ին, «Oscar» խանութ սրահում կայացավ երգչուհու ձայնասկավառակի շնորհանդեսը: «ASTA LA VISTA»-ն չորս տարվա աշխատանքների արդյունք է: Անահիտ Սիմոնյանը ցանկանում է, որ ունկնդիրը սիրի ու գնահատի ձայնասկավառակում տեղ գտած երգերը: Այնտեղ կա մի երգ, որ գրել է հենց ինքը:
«Գրեթե բոլորը, այդ թվում նաև աշխատանքային կազմը, հավանել են «ASTA LA VISTA» երգը, այդ իսկ պատճառով որոշեցինք ձայնասկավառակի անունն էլ դնել այդպես»,-առցանց «Առավոտի» հետ կիսվում է երգչուհին: Առաջիկա գործունեության մասին էլ ասում է. «Հետագայում շարունակելու ենք աշխատել: Մյուս տարի կլինի նոր տեսահոլովակ»:
Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ