Այսօր Հարսնաքար համալիրում տեղի ունեցած Հայաստանի ազգային հավաքականի մեծարման երեկոյի ընթացքում տարվա լավագույն մարզիչ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը: Տարվա լավագույն մարզչին որոշելու համար ներկայացվել է 10 մարզիչների թեկնածություն, որոնք ներկայացնում էին Հայաստանի ազգային հավաքականները և Բարձրագույն խմբի ակումբները: 331 միավորով տարվա լավագույն մարզիչ է հռչակվել Վարդան Մինասյանը: Մրցանակը եւ դրամական պարգեւը Վարդան Մինասյանին հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Հայաստանի ազգային հավաքականի մեծարման երեկոյի ընթացքում տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Տարվա լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար բարձրագույն խմբի ակումբներից ներկայացվել է 35 թեկնածություն, ազգային հավաքականից` 11, իսկ երիտասարդական հավաքականից 5 ֆուտբոլիստի թեկնածություն: 284 միավորով տարվա լավագույն ֆուտբոլիստ է հռչակվել Հենրիխ Մխիթարյանը: Ոսկե խաղակոշիկը եւ դրամական պարգեւը Հենրիխ Մխիթարյանին հանձնեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը Տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում գրավելով 2-րդ տեղը ստացավ Արծաթե խաղակոշիկ:
Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին Տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում գրավելով երրորդ տեղը ստացավ Բրոնզե խաղակոշիկ:
Կարդացեք նաև
Ըստ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաղորդագրությունների
Լուսանկարները՝ «Ֆոտոլուրի»
j