Էջմիածնի քաղաքապետարանի բնակարանային կոմունալ վարչության պետ Նորիկ Միրզախանյանի նկատմամբ դատարանը խափանման միջոցը չընտրեց կալանքը: Նա նկատմամբ կիրառվեց ստորագրությունը չբացակայելու մասին:
Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի` առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը հատկանիշներով: Կասկածյալի մոտ հայտնաբերվել է 7,4 գրամ թմրանյութ: Նորիկ Միրզախանյանը ձերբակալվել էր դեկտեմբերի 13-ին: Նա անկուսակցական է, ԵԿՄ անդամ, եւ գեներալ Մանվել Գրիգորյանի մտերիմ ընկերը:
Նկատենք, որ թմրանյութ օգտագործելու եւ պահելու կասկածանքով նոյեմբերի 17-ին ձերբակալված Մասիսի քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության անդամ Արթուր Ղազարյանի խափանման միջոցը նույնպես փոխվել էր:
Henaran.am