Վաղը Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում կհրապարակվեն կաթնամթերքի շուկայում հարուցված վարչական վարույթի արդյունքները: Հանձնաժողովից տեղեկացրել են, որ այդ շուկայում կատարված ուսումնասիրությունների ընթացքում բացահայտվել են մի շարք լուրջ խախտումներ ու չարաշահումներ, որոնք իրենց գործունեությոն ընթացքում թույլ են տվել այդ շուկայի մի քանի խոշոր տնտեսվարողները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ