Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետ. «Ստացվում է եւ նախկինում կատարված հանցագործությունները բացահայտել, եւ արտոնյալ հետախուզվողներ բռնել»

Դեկտեմբեր 15,2011 19:44

Դեկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց Երեւան քաղաքի օպերատիվ ծառայությունների աշխատակիցների հետ: Խոսելով օպերատիվ ծառայության աշխատանքի կարեւորության եւ առանձնահատկությունների մասին` ոստիկանության պետն ընդգծեց իր առանձնակի վերաբերմունքը համակարգի գործունեության այդ ոլորտի հանդեպ. «Ես աշխատելու եմ օպերատիվ անձնակազմի հետ: Ինքս օպերատիվ աշխատող եմ եղել եւ աշխատելու եմ ձեզ հետ: Ժամանակն է օպերատիվ աշխատանքով ամրագրել այն բոլոր հաջողությունները, ինչ մենք կունենանք արտաքին ծառայությունում: Հասարակության վստահությունը շատ հեշտ է ձեռք բերել, երբ ինքներս ուղղակի ազնիվ ենք լինում մեր նպատակների մեջ»:

Վլադիմիր Գասպարյանը միեւնույն ժամանակ ընդգծեց, որ առանց ոստիկանության բոլոր օղակների ուժեղացման եւ աշխատանքի արդյունավետության բարձրացման անհնար է լուրջ հաջողություն ակնկալել առանձին վերցված մեկ ոլորտում:

Խոսելով օպերատիվ ծառայությունների խնդիրների մասին` ոստիկանության պետը հանձնարարեց կարճ ժամկետում պատշաճ մակարդակ ապահովել աշխատանքային եւ կատարողական կարգապահության ոլորտում, ուժեղացնել փոխգործակցությունը բոլոր այն ծառայությունների հետ, որոնք առնչվում են օպերատիվ ծառայությունների բնագավառին, սերտացնել կապը մարզային ստորաբաժանումների հետ:

 Միայն հստակ ու բազմակողմանի համագործակցության դեպքում, ընդգծեց Վլադիմիր Գասպարյանը, հնարավոր կլինի հասնել լուրջ որակական տեղաշարժի:
Ոստիկանության պետը հանդիպման մասնակիցներին կոչ արեց ընթացիկ աշխատանքին զուգահեռ մշտապես ուշադրության կենտրոնում պահել նախկին տարիներին կատարված ու չբացահայտված հանցագործությունների խնդիրը: Անդրադառնալով վերջին օրերին այս կարգի գործերի բացահայտումներին` Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց. «Տեսնո՞ւմ եք, տղե՛րք, որ ուզում եք, ստացվում է: Ստացվում է եւ՛ նախկինում կատարված հանցագործությունները բացահայտել, եւ արտոնյալ հետախուզվողներ բռնել… Եվ անընդհատ բռնվելու են իրենք»:
Հանդիպման մասնակիցների համար անակնկալ էր, որ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հենց տեղում հրամաններ ստորագրեց, որոնցով խրախուսվեցին ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք աշխատակիցներ:
Police.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031