Լրահոս
Օրվա լրահոսը

Թունավորման պատճառը խմելու ջուրն էր

Դեկտեմբեր 15,2011 19:16

2011թ. հունիսի 3-ին Նուբարաշեն համայնքում արձանագրված թունավորման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են զանգվածային թունավորման պատճառները:

Նախաքննությամբ պարզվել է, որ զանգվածային հիվանդացման հետեւանքով աղիքային հիվանդություններով «Նորք»  ինֆեկցիոն կլինիկական հանրապետական հիվանդանոցում բուժօգնություն է ստացել 87 մարդ: Դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն` բուժօգնության դիմած անձանցից մեկի առողջությանը պատճառվել է ծանր, 58-ի առողջությանը` միջին ծանրության, 22-ի առողջությանը` թեթեւ վնաս:

Նուբարաշենի բնակիչների զանգվածային հիվանդացման պատճառ են հանդիսացել մասնավորապես խմելու ջրի միջոցով կոյուղաջրերում պարունակվող վարակների հարուցիչների ներթափանցումը մարդկանց օրգանիզմ:

Քննության արդյունքների մասին Երեւան քաղաքի դատախազը տեղեկացրել է Երեւանի քաղաքապետին` միջնորդելով հանձնարարել կատարել համապատասխան ուսումնասիրություն, որպես ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ` շահագրգիռ մարմինների հետ քննարկել ջրի հոսակորուստների եւ գաղտնի վթարների հայտնաբերման այլընտրանքային  /լրացուցիչ/ եղանակների կիրառումն ապահովելու հարցը:

Genproc.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031