Ամերիկայի Միացյալ Նահանգներում սեռական բռնության , այդ թվում՝ բռնաբարության է ենթարկվել կանանց 18.3 տոկոսը (22 միլիոն), տեղեկացնում է Lenta ru-ն:
Ըստ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման գործակալության ուսումնասիրության հիման վրա հրապարակված տվյալների, կանանց 44,6 տոկոսն էլ (ավելի քան 53 միլիոն), ենթարկվել են այլ տեսակի սեռական ոտնձգությունների:
Ըստ նույն գործակալության տվյալների, Ամերիկայում սեռական բռնության է ենթարկվել տղամարդկանց 1.4 տոկոսը (1.5 միլիոն), 22,2 տոկոսն էլ (25 միլիոն) ենթարկվել են այլ տեսակի սեռական բռնությունների:
Կարդացեք նաև
Գործակալության ներկայացուցիչների բնորոշմամբ, սեռական բռնություններն ու բռնաբարությունները լուրջ սպառնալիք են ամերիկացիների ֆիզիկական եւ հոգեբանական առողջության դեմ: