Լրահոս
Օրվա լրահոսը

Միջնադարյան խաչքարը «արտագաղթե՞լ» է Հռոմ

Դեկտեմբեր 15,2011 18:11

ՀՀ նախագահի պաշտոնական կայքից եւ ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ Հռոմի եւ Երեւանի քաղաքապետերը նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ Հռոմի կենտրոնում՝ Բրասկի թանգարանի դիմաց, օրերս բացել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության» ցանկում ընդգրկված 13-րդ դարի հայկական խաչքարը:

Ի դեպ, ըստ ՀՀ օրենսդրության, Հայաստանի Հանրապետության տարածքից արգելվում է արտահանել մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքները` անկախ դրանց uտեղծման ժամանակից կամ պատկանելությունից , դրանք կարելի է միայն ժամանակավոր արտահանել:

ՀՀ մշակույթի նախարարության կայքում նշված է ընդամենը Բրասկի թանգարանում ժամանակավոր ցուցադրության ներկայացված նշումների ցանկը, իսկ խաչքարի՝ Հռոմում ժամանակավոր «հանգրվանելու» մասին որեւէ խոսք չկա:

Aravot.am-ը ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից հետաքրքրվեց՝ արդյոք խաչքարը բնօրինա՞կն է, եւ եթե այո՝ մշտակա՞ն է տեղափոխվել Իտալիա: Նույն վարչությունից Ալլա Սերոբյանը փոխանցեց ընդամենը հետեւյալը. «Հայ տպագրության 500-ամյակի միջոցառումների շրջանակում Բրասկի քաղաքի հրապարակում ցուցադրության նպատակով է խաչքարը տեղափոխվել Իտալիա ՝ ժամանակավոր արտահանման բոլոր անհրաժեշտ ձեւակերպոււմները կատարելուց հետո»:

Ի դեպ, ժամանակին Լուվրում կազմակերպված «Սակրա Արմենիա» («Սուրբ Հայաստան») ցուցահանդեսը, որտեղ նույնպես ցուցադրվում էին Հայաստանի պատմության թանգարանից եւ Էջմիածնի Մայր տաճարից տարված եզակի ցուցանմուշներ, հայկական խաչքարեր, «վերադարձավ» Հայաստան՝ «Վերադարձի ցուցահանդեսով»: Հետաքրքիր է՝ նույնը կպատահի՞ միջնադարյան խաչքարի հետ, թե այն այլեւս Հռոմում խորհրդանշելու է հայ-իտալական բարեկամության հարատեւությունը, ինչպես նշվում է պաշտոնական աղբյուրներում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031