17-ամյա Հասմիկը խելագարվում է թեյի համար: Թեյ խմելիս տրամադրությունը բարձրացնում է : Իսկ երբ «թեյ» բառն է արտասանում, միանգամից մտքին գալիս է անձրև, ցուրտ, տաք տուն, հենց ինքը` թեյ ու մեղր: Խոստանում է՝ դեկտեմբերի 15-ին, ով գա իրենց տուն թեյ է հյուրասիրելու:
Դեկտեմբերի 15-ին ողջ աշխարհում նշվում է թեյի միջազգային օրը: Համեղ, տաք ու բուրավետ ըմպելիքի տոնը սկսել են նշել 2004 թվականից: Այս տոնը ավելի մեծ շուքով նշվում է այն երկրներում, որտեղ մշակվում ու արտադրվում է թեյ:
Ուսանող Նելլի Մովսիսյանի հարևանուհին ամառ – ձմեռ թեյ է խմում, ու ինքն էլ ` զարմանում , բայց հարևանուհին միշտ առողջ է . «Ես էլ եմ ուզում շատ ապրեմ, դրա համար էլ թեյ եմ խմում: Ամռանն այդքան չէ, բայց հիմա օրը 3 անգամ»: Նելլին ընտրում է տարբեր համերի թեյ ու ասում. «Դե , էն ինչ առողջություն է պատճառում ` սիրում եմ, իսկ համերով էլ ընտրում եմ, որ համ էլ հաճելի լինի»: Թեյը համեմատում է 64 համարի երթուղային տաքսիի որովետև ուշ է գալիս, նաեւ նմանեցնում է «տունը մնացած տղայի» հետ, իսկ թե ինչու՞ , ինքն էլ չգիտի : Իսկ վերջում էլ զարմացավ, որ իր սիրելի ըմպելիքը ունի օր, որ տոնում են:
Էլիզան էլ՝ «սիրու՞մ է թեյ» հարցին պատասխանում է. «հաաաա շաաաատ»: Մի քանի բառով նկարագրում է. «Տաք, քաղցր, հաճելի բույրով, առողջարար: Նամանավանդ դարչինով ու մեխակով չայը «կլասսա»:
Իսկ ձմռանը թեյ խմելն էլ համեմատում է ամառվա սառը հյութի կամ սուրճի հետ: Էլիզան էլ չգիտեր, որ դեկմեբմերի 15-ը թեյի միջազգային օրն է, ու ասում է . «Լավ կլինի ինչ-որ միջոցառում լինի` կգնանք թեյ խմելու »:
Մելանյա Հարությունյան