Նա ակումբի ղեկավարությանը համոզել է թիմի եւ Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Ֆեռնանդո Տորեսին վաճառել զեղչ գներով:
Տորեսն անգլիական պրեմիեր լիգայի երբեմնի գնված ամենաթանկ ֆուտբոլիստն է: Նրան այս տարվա հունվարի 31-ին «Չելսիի»» սեփականատեր Ռոման Աբրամովիչը «Լիվերպուլից գնել է 50 միլիոն ֆունտ ստերլինգով եւ շաբաթական վարձատրել 150 հազար ֆունտ ստերլինգ: Սակայն Տորեսն այդպես էլ չի հարմարվել թիմին: Հարձակվողն անցած ամիսների ընթացքում պրեմյեր լիգայում դարձել է ընդամենը երեք գոլի հեղինակ եւ երկու անգամ էլ աչքի ընկել Չեմպիոնների լիգայում:
«Չելսիի» նոր գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշն այս ամռանն ակումբի ղեկն ստանձնելուց հետո այլեւս մտադիր չէ հաշտվել այդ անարդյունավետության հետ եւ ակումբի ղեկավարությանը համոզել է ձմեռային տրանսֆերի պատուհանի ընթացքում Տորեսին վաճառել անգամ զեղչ գներով: Այժմ «Չելսին» պատրաստ է նրան տալ ցանկացած ակումբի, որը կվճարի 20 մլն. ֆունտ ստերլինգ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ