Լրահոս
Օրվա լրահոսը

Ազնավուրն այնուամենայնիվ ասե՞լ է «ներքին ցեղասպանություն» (տեսանյութ)

Դեկտեմբեր 15,2011 17:58

«Եթե մարդն ինքը հերքել է, ոնց կարող եմ մեկնաբանել»,-mardik.am-ի թղթակցին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ օրերս աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ռուսաստանյան «lifewhowbiz.ru» կայքին տված հարցազրույցում ասել էր. «Հիմա իմ երկրում ներքին ցեղասպանություն է տեղի ունենում: Ես դա քաղաքականապես անընդունելի եմ համարում: Հայաստանին շնչելու հնարավորություն չտալով` Հայաստանի կառավարությունը զրկում է իր երկրին երիտասարդներից. նրանք հեռանում են: Եվ այս առումով հարցը դարձել է ոչ միայն քաղաքական, այլ համամարդկային: Դա պետք է շտապ լուծել»: 

Դրան հետևեց «Արմենպրես» լրատվական պետական գործակալության տարածած հաղորդագրությունը, որի համաձայն, Ազնավուրը հայտարարել է, թե ինքը նման բան չի ասել. «Կարծում եմ դա թարգմանության սխալ է»,–ասել է նա` ի պատասխան գործակալության հարցին:

Սակայն արդեն համացանցում հասանելի է Ազնավուրի հարցազրույցի տեսանյութը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել