Լրահոս
Օրվա լրահոսը

«Քո մերը…». Դովլաթովյան «Աբանամատ» նոր բեմադրության վերնագիրն այսպես է ստուգաբանվում

Դեկտեմբեր 15,2011 17:25

Հայ թատերական իրականության մեջ առաջին անգամ, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում վաղը կկայանա ժամանակակից խոշորագույն արձակագիրներից մեկի՝ հայ-հրեական ծագումով ռուս գրող Սերգեյ Դովլաթովի պատմվածքների հիման վրա բեմադրված «Աբանամատ» ներկայացման առաջնախաղը:

Այսօր հրավիրված ասուլիսում «Աբանամատը» ներկայացնելով իբրեւ երգերով ու պարերով գրական-դրամատիկական կոլաժ՝ բեմադրիչ Ալեքսանդր Գրիգորյանը տեղեկացրեց, որ ներկայացման մեջ ընդգրկված է թատրոնի ողջ դերասանական կազմը (64 արտիստ), սցենոգրաֆը Ստեփան Զոհրաբյանինն է, կոստյումների հեղինակը Ինեսա Սեւունցն է, երաժշտական ձեւավորումը Մարտին Վարդազարյանի աշխատանքն է, իսկ պարերը՝ Նունե Կիրակոսյանինը: Հեղինակի խոսքը վստահված է ՀՀ վաստակավոր արտիստ Ֆրեդ Դավթյանին:

«Եթե ոչ ողջ ներկայացումը, ապա 90 տոկոսը Դովլաթովի կյանքն է, ով այդպես էլ չհամակերպվեց ո՜չ խորհրդային, ո՜չ ամերիկյան իշխանությունների հետ… Եթե եղել են ժամանակներ, երբ նա ասել է, թե ինքը ոչ ռուս է, ոչ հրեա եւ ոչ էլ հայ է, ապա կյանքի վերջին տարիներին, տպավորված լինելով անվանի գրող Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործություններով, հարցազրույցներում մշտապես շեշտել է իր ծագումը»,- հայտնեց Ա. Գրիգորյանը:

Ներկայացման տարօրինակ վերնագրի առիթով նա ասաց, որ այդ բառը հաճախ օգտագործել է Դովլաթովի հայազգի պապը, հետո էլ ներողություն խնդրելով «թարգմանեց» ՝ «քո մերը…»:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031