Լրահոս
Օրվա լրահոսը

Ծոծրակին հասցրած հարվածը սպանել է քունգ-ֆուի վարպետին (տեսանյութ)

Դեկտեմբեր 15,2011 17:17

Արեւելյան մարտարվեստների վարպետ Շանգուան Պենֆեյը մահացել է ստացած ծանրագույն նոկաուտից՝ 42 օր հետո: Դա տեղի է ունեցել հոկտեմբերի վերջին` Չինաստանի Հայնան նահանգում անցկացված «Քունգ-ֆուի արքա» բաց առաջնության ժամանակ` մրցակցից ծոծրակին ստացած արգելված հարվածից հետո:

Մարտն ընթացել է դաժան պայքարում եւ մահով ավարտվել Պենֆեյի համար, որին ծանրագույն նոկաուտից հետո շտապ տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները 42 օր պայքարել են վարպետի կյանքի համար, սակայն անզոր են եղել փրկել. Շանգուան Պենֆեյը մահացել է գլխուղեղի ծանր վնասվածքից: Այս մասին տեղեկացնում է «China Daily»-ն` ավելացնելով, որ ոմանք մեղադրում են մրցակցին, որը հարվածը հասցրել է ծոծրակին, ինչն արգելված է կանոններով, մյուսները տարակուսած են, թե բժիշկներն ինչպե՞ս են Պենֆեյին թույլատրել մասնակցել առաջնությանը, երբ դրա մեկնարկից մի քանի ամիս առաջ նա էլի նոկաուտի է ենթարկված եղել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031