Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բնապահպանական գաղութացման դեմ պայքարողների նկատմամբ նոր որակի բռնաճնշումների մասին

Դեկտեմբեր 15,2011 17:11

ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի դեմ տեղի ունեցած բռնաճնշումները երեկվանից ավելի են սաստկացել, ինչի պատճառով նա ստիպված է եղել հրաժարական տալ գյուղապետի պաշտոնից ¨ հայտնել իր անհամաձայնությունը իշխող Հանրապետական կուսակցության նկատմամբ` ցանկանալով դադարեցնել իր անդամակցությունը այդ կուսակցությանը:

Օրեր առաջ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը գյուղի տարհանման վերաբերյալ հեռախոսազանգի միջոցով ինձ տեղեկացրել էր իր մտահոգությունը`  նա¨ ակնկալելով խնդրի բարձրաձայնման միջոցով ՀՀ կառավարության որոշման դադարեցում: Հայտնի է, որ Քաջարան գյուղի բնակիչները, այդ թվում` գյուղապետը, հրապարակավ իրենց անհամաձայնությունն են հայտնել գյուղի տարածքը հանքավայր վերածելու մասին ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ:

Նախիջ¨անին սահմանամերձ Քաջարան գյուղը դատարկելու դեմ գյուղապետի ¨ գյուղացիների աննահանջ բողոքը ճնշելու համար ՀՀ Սյունիքի մարզային իշխանությունները երեկվանից անցել են կտրուկ անօրինական գործողությունների:

Հայաստանի Հանրապետության թշնամու հետ սահմանամերձ գյուղի բնաջնջման այս փաստը ոչ միայն վկայում է ՀՀ կառավարության, ըստ էության, պետության ¨ ժողովրդի շահը չգիտակցելու ¨ անձեռնհասության մասին, այլ նա¨ ՀՀ կառավարության որոշ ներկայացուցիչների կողմից, անգիտակցաբար թե ոչ, բայց փաստացի` թշնամի Ադրբեջանի շահերը սպասարկելու մասին:

Միջնաբերդ Սյունիքը այսօր առանցքային նշանակություն ունի մեր ներկայիս ազատագրված 42 հազար քառակուսի կիլոմետր հայրենիքի անվտանգության համար, ¨ Սյունիքի սահմանամերձ գյուղերում բնակչություն չունենալով կամ խրախուսելով նրանց արտագաղթը` գործող իշխանությունը անդառնալի հարված է հասցնում մեր երկրի ողջ անվտանգությանը:

Մի քանի ամիս առաջ, երբ Սերժ Սարգսյանին մի երիտասարդ հարց տվեց Ար¨մտյան Հայաստանի ազատագրման վերաբերյալ, նա պատասխանեց, որ Ար¨մտյան Հայաստանի ազատագրումը ժառանգություն է թողնում երիտասարդներին: Ի գիտություն գործող նախագահի` մեզ ժառանգություն է թողնվել ոչ միայն Ար¨մտյան Հայաստանի, այլ նա¨ Գանձակի, Ուտիքի, Նախիջ¨անի ¨ մեր հայրենիքի անբաժանելի մաս կազմող այլ հողերի ազատագրումը: Բայց, բացի մեր հայրենիքի ազատագրումից, մենք հասկանում ենք, որ առաջնահերթ խնդիր ունենք` ազատագրվելու բռնակալ մարզպետներից, հակահայ կառավարությունից ¨ ընտրությունների կեղծման հետ¨անքով ձ¨ավորված իշխանություններից:

ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղացիները առաջին անգամ չէ, որ մասնակցում են հայրենիքի ազատագրման սրբազան պատերազմին: ՀՀ կառավարության կողմից Քաջարան գյուղի բնաջնջման պատերազմական գործողությունը նախապես ձախողման է դատապարտված: ՀՀ կառավարությունը իր հանցագործ համբավ ունեցող մարզպետով անգամ չի կարող հաղթանակ արձանագրել այս պատերազմում:

Մենք քաջարանցիների հետ  միասին ընդունում ենք հայտարարաված պատերազմը ¨ զգուշացնում հիշել Ադրբեջանի կողմից սկսված պատերազմի հետ¨անքների մասին:

Քաջ քաջարանցիներ, դուք մենակ չեք այդ պատերազմում:

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031