Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակարգ պատահար Գավառում. Հայրը, մայրը և անչափահաս երեխան մահացել են

Դեկտեմբեր 15,2011 16:42

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, դժբախտ պատահար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 13.30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Պետրովի 2-րդ նրբանցքի 14 բնակարանում շմոլ գազից թունավորման հետևանքով մահացել են 33-ամյա Գրիշա Շանոյանը, 21-ամյա Նաիրա Գևորգյանը և նրանց 1-ամյա դուստրը՝ Հռիփսիմե Շանոյանը:

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ մահացածները ամուսիններ են և իրենց երեխան: Երեխան օրորոցում քնած է եղել, և մահացել է շմոլ գազից:

Այս պահին նշված բնակարան են ժամանել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև դատական բժիշկն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Ալիկ Կարապետյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031