Անապահով ընտանիքների համար նախատեսված 3 շիշ ձեթը տրամադրվելու է կառավարության պահուստային ֆոնդից. այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Նրա խոսքերով, ձեթը աճուրդով պետք է վաճառվեր ու ստացված գումարը մտներ պետբյուջե. «Չվաճառվեց, մենք էլ որոշեցինք աղքատ ընտանիքներին տրամադրել»:
Ըստ նախարարի, արտակարգ իրավիճակների նախարարությունն էր ձեթը ներկրել Ռուսաստանից. «Չեմ կարող ասել ումից ու ինչի համար էին ներկրել: Կարեւորը, որ օգնելու ենք ընտանիքներին»:
Իսկ հարցին ի պատասխան, թե կառավարության այս նախաձեռնությունը չի՞ խանգարի գործարարների բիզնեսին, նախարարը վստահեցրեց՝ ոչ:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ