Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Լավ սովորող, բայց վճարովի համակարգում ընդգրկված ուսանողները կստանան կրթաթոշակ

Դեկտեմբեր 15,2011 16:25

ՀՀ կառավարությունն այսօր 2011 թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություններ և լրացում` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակ հատկացնելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը տրամադրել 60 մլն դրամ։ Կրթաթոշակ է նշանակվելու այն ուսանողներին, ովքեր չեն ընդգրկվել անվճար ուսուցման համակարգում, սակայն ունեն բարձր առաջադիմություն և ցուցաբերել են հասարակական ակտիվություն։ «Սա մեր սոցիալական օժանդակության փաթեթի մեջ մտնող կարևոր միջոցառումներից է, – ասել է Տիգրան Սարգսյանը։ – Առաջին հերթին, շուրջ 600 ուսանողներ են ընտրվում, որոնք սոցիալապես անապահով ընտանիքներից են և ուսման վարձի վճարման խնդիր ունեն։ Երիտասարդական հիմնադրամը կազմակերպում է բավական թափանցիկ գործընթաց, որտեղ հենց ուսանողներն են կատարում ընտրություն և վերահսկում, որ տրամադրվող միջոցները հասցեատիրոջը հասնեն։ Մենք դրական ազդակներ ենք ստացել այս ծրագրի վերաբերյալ, և կարծում եմ, որ ճիշտ կլինի շարունակել այն»։  

Ըստ ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի հաղորդագրության

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031