Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան սպառնում է Ֆրանսիային Հայոց ցեղասպանության նոր օրինագծի հարցով

Դեկտեմբեր 15,2011 15:51

Թուրքիան սպառնում է համարժեք պատասխան տալ Ֆրանսիային, եթե այդ երկրի խորհրդարանը հաջորդ շաբաթ նախատեսված քվեարկության ժամանակ հավանություն տա Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատիժ սահմանող օրինագծին։ Այդ մասին, «Անադոլու» գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի խորհրդարանում հայտարարել է արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։

«Կասկածից վեր է, որ մենք անպատասխան չենք թողնի որեւէ երկրի առաջնորդի, կառավարության կամ խորհրդարանի կողմից Թուրքիային ու թուրք ժողովրդին վիրավորելու փորձը», – հայտարարել է Դավութօղլուն։ Վերջինս նաեւ պնդել է, թե այդ օրինագծի ընդունմամբ Ֆրանսիան հակասում է իր իսկ սկզբունքներին` խոսքի ազատության վերաբերյալ, եւ «կրկին Եվրոպա է բերում միջնադարյան մտածելակերպը»։

«Ֆրանսիայի այս քայլը կարող է նոր դոգմա ստեղծել պատմության վերաբերյալ, որը ժխտում է այլընտրանքային կարծիքները։ Սա միջնադարին բնորոշ մտածելակերպ է, եւ դրան վերադառնալը վտանգավոր զարգացում է Եվրոպայի համար», – հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031