American Airlines-ի ստացած թույլտվության համաձայն՝ օդաչուներն արդեն ուրբաթ օրվանից կկարողանան թռիչքի ժամանակ օգտվել iPad-ից: Հաղորդում է ZDNet-ը:
American Airlines-ը սկսել է այս ծրագրի փորձարկումը հունիսին: Օդաչուների թղթերն ու չվացուցակները կփոխարինվեն ինտերակտիվ տարբերակով, մասնավորապես՝ օդաչուները կօգտագործեն JeppTC հավելվածը:
iPad-ները կօգտագործվեն B-777 ինքնաթիռներում, այնուհետև նաև այլ օդանավերում: Նշենք, որ United Airlines, Alaska Airlines և UPS ավիաուղիները ևս շուտով ծրագրում են անցնել iPad-ի օգտագործմանը:
PCNews.am