Ֆրանսիայի դատարանը այսօր երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակին երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել կոռուպցիայի համար։
Շիրակը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել 1977 – 95 թվականներին որպես Փարիզի քաղաքապետ պաշտոնավարման ժամանակ հանրային միջոցները վատնելու եւ վստահությունը չարաշահելու մեջ։ Ինքը նախկին նախագահը հերքում է այդ մեղադրանքները։
Ժակ Շիրակը, ով Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1995 – 2007 թվականներին, ֆրանսիական պետությունը ղեկավարած առաջին գործիչն է, ով դատապարտվում է Երկրորդ աշխարհամարտից հետո։
79-ամյա նախկին նախագահը ներկա չի եղել իր դատավճռի հրապարակմանը` առողջական պատճառներով։
«Ազատություն» ռադիոկայան