Տավուշի մարզի սահմանամերձ Դովեղ համայնքի ղեկավար Սամվել Գորգինյանը մտահոգ է գյուղի երիտասարդների այսօրվա վիճակով: «Սահմանամերձ գյուղերից երիտասարդները գնում են Երեւան, օրական 3-4 հազար դրամով աշխատանք ճարում, սակայն չեն կարողանում այնտեղ ոչ հիմնական գործ ունենալ, ոչ`բնակարան: Նրանք իրենց ջահելությունը եւ եռանդը մայրաքաղաքում են ծախսում: Հետո, մեծ տարիքում, ձեռնունայն, ուժահատյալ վերադառնում են գյուղ: Անհրաժեշտ է այստեղ աշխատատեղեր ստեղծել, որ գյուղը չլքեն»,-կարծում է գյուղապետը:
Շատ մարզաբնակներ թոշակառու դառնալուց հետո էլ Երեւանից հայրենի գյուղ չեն վերադառնում: Նրանցից ոմանք ծննդավայրում միայն «վերջին հանգիստ» են գտնում, քանի որ Երեւանի գերեզմանատներում հուղարկավորությունը ծախսատար է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ