Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Լյովա Ավետիսյանի նախագահությամբ, այսօր պետք է վերսկսվեր Սաթենիկ Սարգսյանի, Անահիտ Գրիգորյանի, Աղավնի Խաչատրյանի, Արմինե եւ Արման Գրիգորյանների, Սարգիս Դանիելյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Սակայն դատարանին անհայտ պատճառներով ուղեկցող դասակը արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից ոչ միայն չբերեց ամբաստանյալներից երկուսին՝ Սաթենիկ Սարգսյանին եւ Անահիտ Գրիգորյանին, այլեւ դատարանին չտեղեկացրեց այդ մասին: Դատական նիստին ներկա գտնվողներին հարկ եղավ սպասել 40 րոպե:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Մանրամասները կարդացեք վաղվա «Առավոտում»