Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղաբան. 2012-ին աշխարհի վերջը չի գա

Դեկտեմբեր 15,2011 14:35

«Նովոստի» մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպմանը աստղաբան-էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը նշեց, որ զոդիակային տարին սկսվում է մարտի 21-ին. «Եթե տարին դիմավորում ենք հատուկ գույներով, ուտեստներով, տրամադրությամբ, դա ինքնաբերաբար ազդում է ողջ տարվա վրա»:

Մարտի 21-ից մեկնարկում է Խեցգետնի, մոլորակային տոնացույցով` Լուսնի, իսկ արեւելյան տոնացույցով` Վիշապի տարին: Նա հավելեց. «Տարեմուտի նշանը վիշապի տոտեմն է, ինչը համընկնում է մեզ հետ, քանի որ ունեցել ենք վիշապաքաղ Վահագն եւ Վիշապաքարեր, որոնք ազդել են մեզ վրա»: Ըստ նրա, 2012-ը մտավոր հնարավորությունների դրսեւորման տարի է. «Դրանով է արտահայտվում վիշապի ուժը, բայց ոմանց համար դժվար կլինի, քանի որ մարդկանց մեծամասնությունը դադարել է մտածել»:

Ֆինանսական, տնտեսական եւ քաղաքական առումով 2012-ը բարդ տարի է. աստղաբանի խոսքերով` վտանգավոր են հատկապես հուլիսի 17-ը, 19-ը եւ նոյեմբերի 23-ը, իսկ օգոստոսի 15-ին կանխատեսվում է հասարակական-քաղաքական լարված իրավիճակ: Տարվա գույներն են սպիտակը, դեղինը, կանաչը, թվերը` 7-ը եւ 2-ը, քարերը` մարգարիտը, վագրի աչքը եւ լուսնաքարը, մետաղը` արծաթը: Տոնական սեղանին գերադասելի են ծովամթերքը եւ ձիթապտուղը:

Գ. Հովհաննիսյանը ներկայացրեց 2012-ի իր կանխատեսումները` հորոսկոպի նշանների համար.

2012թ. Խոյերի համար երջանիկ տարի է` նոր գործ սկսելու եւ մտքի կարողությունները դրսեւորելու համար: Խոյի գույներն են կարմիրը եւ վարդագույնը: Ցուլերին սպասվում է բուռն տարի` նախատեսված ծրագրերի հաջող իրագործմամբ: Նրանց համար կարող է խոչընդոտ հանդիսանալ վախը: Ցուլի գույներն են կանաչը եւ դեղնականաչը: Երկվորյակներին սպասվում է հաղթական տարի, եթե լինեն համարձակ: Նրանց գույներն են սպիտակը եւ բաց դեղինը: Ֆինանսական ոլորտում հաջողությունների հասնելու եւ ընտանիք կազմելու համար տարին բարեհաջող է առյուծների համար: Նրանց գույներն են ոսկեգույնը, հագեցած նարնջագույնը: Կույսերին սպասվում է բուռն էմոցիաներով տարի: Աստղաբանը խորհորդ է տալիս զսպել դրանք ինտելեկտով: Կույսի գույներն են կապույտը եւ բաց կանաչը: Կշեռքների համար 2012-ը ճանապարհորդությունների եւ տան հետ կապված հաջողությունների տարի է : Նրանց գույներն են վարդագույնը եւ մարգարտագույնը: Կարիճներն առողջական խնդիրներ կունենան: Նրանց գույներն են կարմիրը եւ նարնջագույնը: Աղեղնավորների համար կանխատեսվում են ճանապարհորդություններ եւ հաջողություն՝ սիրո հարցերում: Նրանց գույնն է մանուշակագույնը: Այծեղջյուրներին աստղաբանը խորհուրդ է տալիս լինել համբերատար, քանի որ սպասվում են փոքրիկ անհաջողություններ: Նրանց գույներն են մուգ շագանակագույնը եւ սեւը: Ջրհոսների համար առաջընթաց է կանխատեսվում աշխատանքում, միաժամանակ` առողջական բարդություններ: Գույները` մուգ շագանակագույնը եւ սեւը: 2012-ին ձկները պետք է հրաժարվեն հնացած հայացքներից:

Աստղաբանը նաեւ անդրադարձավ 2012թ.-ին սպասվող աշխարհի վերջի մասին խոսակցություններին, որն ըստ մայաների օրացույցի տեղի կունենա փետրվարի 18-ին եւ 19-ին: Գ. Հովհաննիսյանի խոսքերով` «աշխարհի վերջ» հասկացությունը մարդիկ սխալ են ըմբռնել. «Լինելու են մտավոր դաշտի փոփոխություններ: Երկրագունդը չի պայթի, մարդկությունն էլ մեկ օրում չի վերանա»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031