Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը շաբաթ օրը կասի, հիասթափեցրե՞լ է ՄԻՊ-ին, թե՞ ոչ

Դեկտեմբեր 15,2011 14:28

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հրաժարվեց մեկնաբանել Սյունիքի մարզպետի նկատմամբ քրեական գործի կարճման փաստը:

«Ես չեմ ուզում մտնել այլ մարմինների լիազորությունների մեջ: Հատուկ քննչական ծառայությունն է հարուցել, ինքն էլ որոշել է կարճել, գեղեցիկ չէ, որ նախարարը մեկնաբանի: Ես տեղյակ չեմ մանրամասներին: Եթե կողմերը համաձայնության են գալիս՝ քրեական գործը հնարավոր է կարճվի»:

Նախարարը շրջանցեց նաեւ օմբուդսմենի հայտարարությանը մեկնաբանելու հարցը: Մարդու իրավունքների պաշտպանը «Մարդու իրավունքների EXPO-ում» լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել էր. «Շատերին է հայտնի երեք դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու իմ հրապարակային նախաձեռնությունը: Երեկ Արդարադատության նախարարն իր համերաշխությունը հայտնեց դատական իշխանության համապատասխան մարմնի հետ և ես ստացա վերջնական մերժում` բոլոր երեք գործերով: Սա 2011 թվականի իմ ամենամեծ հիասթափությունն է»: Հրայր Թովմասյանն այս առնչությամբ ասաց. «Ես չեմ հիասթափեցրել, շաբաթ օրը կասեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031