Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Հարթունյանին ազատել են, որ գումարը վճարի (Տեսանյութ)

Դեկտեմբեր 15,2011 13:55

«Անարդարությունը միայն իմ հասցեին չէ: Այս ամենը կատարվում է որոշակի մարդկանց մեջ չարության պատճառով ու փողի կարիք ունենալու ագահությունից»,- այսօր «Նարեկացի» մշակույթի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց նույն կենտրոնի հիմնադիր ու «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզիս» ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանը:

Հիշեցնենք, որ նա ձերբակալվել էր դեկտեմբերի 9-ին՝ «Ջի Էյջ Ստորիջ Էնթրփրայզիս» ընկերությունում հարկային պարտավորություններից՝ 111 միլիոն դրամ, խուսափելու մեղադրանքով, սակայն դեկտեմբերի 13-ի երեկոյան ազատ արձակվեց:

Այսօր նա ասաց, որ գլխավոր դատախազն է որոշել վերացնել կալանքը, իսկ ՊԵԿ-ից իր ազատ արձակումը պայմանավորել են նրանով, որ պետք է դուրս գա, որպեսզի վճարի «իր վրա դրած գումարը»:  Նրա խոսքերով, 111 միլիոն դրամի հարկային ակտն աբսուրդ է, եթե այն արդար լիներ, իրենք սիրով կվճարեին. «Վճարումներից չենք խուսափում, բայց մենք որեւէ հարկային պարտավորությունից չենք խուսափել»:

Նարեկ Հարթունյանի գործով զբաղվող իրավապաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանն էլ ավելացրեց, որ այդ պահանջված գումարները , որոնք պետք է վճարվեն բյուջե՝ հետեւում ոչ մի հիմք ու հաշվարկ չունեն:

Թե ինչ պայմաններում են պահել նրան բանտում եւ ինչ սպասելիքներ ունի Նարեկ Հարթունյանը այս գործի ավարտից՝ կարդացեք վաղվա «Առավոտի» համարում:

Անուշ ԽԵՉՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031