Լրահոս
Օրվա լրահոսը

Սիլվան Սյունիքի մարզպետից վերցրած գումարը լրագրողներին նվեր է տալու (տեսանյութ)

Դեկտեմբեր 15,2011 13:49

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում գործարար Սիլվա Համբարձումյանը Սուրեն Խաչատրյանի դեպքի հետ կապված մեր հարցին` դուք ասել էիք, որ գնալու եք մինչեւ վերջ` ինչո՞ւ հետ կանգնեցիք ձեր խոսքից` պատասխանեց. «Եթե ինքը նորից պնդի, որ ինքը չի զղջացել, ես 10-օրյա ժամկետ ունեմ բողոքարկելու»: Նրանից հետաքրքրվեցինք, թե չի՞ կարծում, որ սա միայն Սիլվա Համբարձումյանի եւ Սուրիկ Խաչատրյանի միջանձնային վեճը չէր եւ միայն գումարը վերցնելով` գործը չպիտի կարճվեր: Նա վստահեցրեց, որ գումար չի վերցրել. «Լրագրողները ճիշտ չեն մեկնաբանում եւ մարդկանց մոտ տպավորվել է, որ Սուրիկը ինձ կաշառեց: Ինձ էս հանրապետությունում ոչ ոք չի կարող կաշառել: Գումարը քննչականում է, ես դեռ չեմ վերցրել, կստանամ կամ սարքը, կամ գումարը»:

Հնարավո՞ր է, որ Սուրիկ Խաչատրյանը ձեզ 102 մլն դրամից բացի, ավելի գումար է խոստացել` ձեր լռելու դիմաց` նա պատասխանեց. «Սուրիկ Խաչատրյանը կյանքում գումար տվող չի, ինքը վերցնող է, եթե ինքը իմ գումարն էլ տա` ես գոհ եմ ու իր կերպարից հեռու: Ես մինչեւ վերջ գնալու եմ: Էս քաղաքականացվեց, եւ ես չեմ ուզում, որ ասվի, որ մեզ դեմ է Սիլվան: Պատահականություն եղավ, ընկավ ընտրական շրջանին, որը, իհարկե, հաճելի էլ չէր ինձ համար, ոովհետեւ շատ մարդկանց աչքի գրողը կդառնամ»: Այսինքն` էնպես չի, որ լրատվամիջոցներին որպես գործիք օգտագործեցիք` ձեր գումարը վերցրեցիք ու վերջ. «Չէ, չէ, չէ, էդ գումարը պատրաստ եմ լրագրողներին նվեր տալ, բայց ինքը պետք է տա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 


 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031