«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը անհայտ անձինք մուտք են գործել ք. Երեւան, Արշակունյաց 6 հասցեում գտնվող կազմակերպության երեւանյան գրասենյակ: Գրասենյակից գողացվել են համակարգչի երկու մոնիտորներ, մեկ պրոցեսոր եւ մեկ տպիչ: Ոստիկանության Կենտրոնի բաժնում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Նշենք, որ կազմակերպության նշյալ գրասենյակում ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում, որոնք պետք է ավարտվեին այս դեկտեմբերին:
Կազմակերպության երեւանյան գրասենյակի պատասխանատուն Միքայել Արամյանն է:
Ռ. Մ.
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ