Լրահոս
Օրվա լրահոսը

Սիլվա Համբարձումյան. «Լիսկան պրիզնատ է եկել, որ դեպքը եղել է»

Դեկտեմբեր 15,2011 13:15

Այսօր «Պոստ Սկրիպտում» ակումբում վերջին շրջանի ամենաաղմկահարույց միջադեպի հերոսուհին` Սիլվա Համբարձությանը պարզաբանումներ տվեց, թե ինչու է ներել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ ինչպես ստացվեց, որ հիմա գոհ ու շնորհակալ է նրանից: Նրա խոսքերով` «Գոհ եմ այնքանով, որ Սյունիքի մարզպետի նման տղամարդը, որը մինչեւ վերջին պահն ասում էր, որ չի եղել նման դեպք, զղջացել է, եւ ես ընդունում եմ նրա հրապարակային ներողությունը»:

Aravot.am-ի հարցին` դուք կարծում եք` Լիսկայի պես «լավ տղեն» ընդունա՞կ է ներողություն խնդրելու եւ զղջալու` տիկին Համբարձումյանն ասաց, որ, համենայնդեպս, Լիսկայի բառապաշարով ասածպրիզնատ է եկել, որ դեպքը եղել է, իսկ եթե պարզվի, որ չի զղջացել` կբողոքարկենք»:

Նա լրագրողներին բաժանեց Հատուկ քննչական ծառայության որոշումը, որտեղ մեկ տողով նշված է, որ Լիսկան կնոջ գլուխը ձեռքով հրելուց հետո «արագ տիրապետել է իրեն եւ զղջացել իր այդ արարքի, ինչպես նաեւ սադրանքի ենթարկվելու համար»:

Տիկին Համբարձումյանն իր հաղթանակն է համարում այն, որ Լիսկան ուզեցել է ընդամենը 100 հազար տալ ու պրծնել. «Կարծում էր` ես իր իմացած մարդկանցից եմ, բայց ես մուրացկան չեմ: Մարզպետը կյանքում ոչ մեկին փող չի տվել, նա փող վերցնող՝ տվող չի: Ես առաջինն էի, որին նա փող է տալու: Նա ասել է` մենակ դու ես, որ 100 հազար կտամ, դա ի՞նչ է նշանակում, Սիլվա Համբարձումյանն ինչոր տեղ ունի էս հանրապետությունում, եթե լիներ Անահիտ ՊետրոսյանՊողոսյան` ոչ մի բան էլ չէր տալու, ինքը քցելու ունակ մարդ է: Մարդիկ կան` Մոսկվայում ճանաչում եմ, Գորիսում հյուրանոց էին կառուցել` սա ասել էր` ես պետք է փայի մեջ լինեմ` թողել գնացել էին: Էս դեպքերից հետո նոր եկելսկսել էին հյուրանոցի կառուցումը»:

Նշենք, որ Սիլվա Համբարձումյանը դեռ շրջում է թիկնապահի ուղեկցությամբ, եւ հարցին` մինչեւ ե՞րբ եք օգտվելու այդ ծառայությունից` պատասխանեց. «Այնքան, որքան ես կուզենամ: Ես ամբողջ կյանքում ինչոր մեկից վախ չեմ ունեցել, բայց Սյունիքի մարզպետի դեպքում, հաշվի առնելով, թե իր եղբայրները, եղբոր տղաները այսօր որտեղ են եւ ինչի համար` վախ կա, չէ՞ որ Սյունիքում ես գործարան ունեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031