«Դելտա» հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ Արմեն Պապյանը, որը ներկայում ոստիկանության պետական պահպանության վարչության հիմնարկ ձեռնարկությունների գնդի գումարտակի հրամանատարն է եւ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների (ՄՀՕՋ) վետերանների միության փոխնախագահը, երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց, որ ինքը, խորհրդակցելով «Դելտայի» խորհրդի անդամների հետ, նոյեմբերի 29-ին որոշում է կայացրել դուրս գալ ՄՀՕՋ-ի վետերանների միության կազմից: Ա. Պապյանն իր այդ որոշումը պատճառաբանեց ՄՀՕՋ-ի վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանի (Ժարիտ Գրիշ) անկանխատեսելի պահվածքով. «Նա, առանց մեզ հետ խորհրդակցելու, անհասկանալի, իրարամերժ քաղաքական հայտարարություններ է անում, այդ պատճառով հետագայում էլ նման խնդիրներից խուսափելու համար «Դելտան» որոշեց դուրս գալ ՄՀՕՋ-ի վետերանների միության կազմից»:
Լ. ԲՈՒԴԱՂՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ