«Առավոտում» նոտարների թեկնածուների որակավորման քննությունների վերաբերյալ հրապարակումներին արձագանքողներից մեկը հանուն արդարության ակնկալում էր, որ մենք հրապարակենք նաեւ այդ քննությունների նույնիսկ առաջին փուլը չհաղթահարած այն թեկնածուների անունները, որոնք եւս պաշտոնյաների հետ ազգակցական կապեր ունեն:
«Առավոտին» հաջողվեց պարզել նրանցից միայն մի քանիսի անունները, թեեւ առաջին փուլի քննությանը մասնակցել է շուրջ 80 հոգի: Իսկ 1-ին փուլը չէին հաղթահարել Հայկուհի Հարությունյանը, որը նոտարի աղջիկ է, Վահե Մովսիսյանը՝ իրավաբանական գիտությունների թեկնածու, Վարդուհի Սարոյանը, որը Մալաթիա-Սեբաստիա համայնքի նոտարի աղջիկն է, Արեւիկ Նազարյանը՝ դատավորի դուստրը, Արմինե Մարտիրոսյանը՝ ՔԿՎ նախկին պետի աղջիկը, Աննա Հարությունյանը՝ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի հարսը, Լաուրա Եգանյանը՝ Դիլիջանի նոտարի դուստրը, Մարինե Սարգսյանը՝ Շենգավիթ համայնքի նոտարի դուստրը:
«Առավոտ» օրաթերթ