ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը այսօր, ռուսաստանցիների հետ «ուղիղ կապի» ժամանակ, որը հեռարձակում է «Ռոսսիա 24» հեռուստաալիքը, հայտարարել է, որ «Հանուն արդար ընտրությունների» կոչով հանրահավաքի մասնակիցներին Բոլոտնայա հրապարակ գնալու համար գումար են տվել: Թե որտեղի՞ց նրան նման տեղեկատվություն՝ Պուտինը չի ասել, սակայն ասել է, որ միանգամից չի հասկացել ճերմակ ժապավենների իմաստը, որով առանձնանում էին հանրահավաքի մասնակիցները: Այստեղ Պուտինը որոշել է անցնել որոշակի սահմաններ եւ ասել է.«Անկեղծ ասած, երբ ես էկրանին տեսա ոմանց կրծքին փակցված այդ ժապավենները, անհարմար է ասել, բայց ես մտածեցի, որ դա ՁԻԱՀ-ի դեմ պայքարի քարոզչություն է, եւ դրանք, պարդոն, այդպիսի հակաբեղմնավորիչներ են»: