Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական հետաքրքրությունների բացակայությունը օգնում է սփյուռքահայ բարերար-ներդրողին

Դեկտեմբեր 15,2011 12:54

Լուսանկարում Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի դպրոցի ընթերցասրահն է, որ այս տեսքին է եկել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի օգնությամբ: Մեկ անգամ չէ, որ գրել ենք այս հիմնադրամի մասին («Ես ճիշտ տոպրակ եմ»՝ , «Հերթական բարեգործական ընթրիքը» , «Իրագործում-2011» , «Յոթ գյուղի չորս ճամբարը»՝  եւ այլն):

Ամերիկաբնակ բժիշկ Գարո Արմենի նախաձեռնությամբ 2003-ից գործող հիմնադրամը անցած 8 տարում Արմավիրի եւ Արագածոտնի մարզերի 11 գյուղերում 14 միլիոն դրամի ծրագրեր է իրականացրել:

Իսկ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, ցավոք փոխադարձ անվստահություն եւ լարվածություն կա: Որքանո՞վ է այն խանգարում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամին: Մեր այս հարցին ի պատասխան հիմնադրամի գործադիր տնօրեն Սերոբ Խաչատրյանը ասաց. «Մեզ չի խանգարում: «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը քաղաքական եւ կրոնական կողմնորոշում չունի, Հայաստանում տնտեսական շահեր չի հետապնդում: Մենք հիմվում ենք բացառապես Հայաստանը զարգացնելու գաղափարի վրա եւ համագործակցում ենք եւ սփյուռքի եւ Հայաստանի բոլոր մարդկանց հետ, ովքեր ուզում են զարգացնել մեր երկիրը: Քաղաքական կողմնորոշման բացակայությունը հեշտացնում է մեր աշխատանքը»:

 

Առավել մանրամասն՝ վաղվա «Առավոտում»

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031