Թայմիրի թերակղզում կայանված սառցահատի վրա հրդեհը, որի արդյունքում նավի անձնակազմից երկու հոգի մահացան, բռնկվել էր դեկտեմբերի 15-ի լուսաբացին՝ 05:24-ին, մոսկովյան ժամանակով՝ 01.24-ին: Այրվում էին երեք նավասենյակներ: Հրշեջների ժամանումից մեկ ժամ անց հրդեհը մարվեց: Հարուցվել է քրեական գործ: Սակայն ամենակարեւորն այն է, որ սառցահատի ատոմային ռեակտորին որեւէ սպառնալիք չի եղել, եւ ինչպես վստահեցնում են պատասխանատուները՝ շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտումը բացառվում է: Առայժմ հրդեհի պատճառների մասին որեւէ ենթադրություն չի հրապարակվում: