Aravot.am-ը Սյունիքի մարզպետի` Սիլվա Համբարձումյանին հարվածելու առնչությամբ հարցում էր անցկացրել: Քվեարկողներին հարցրել էինք` իրենց կարծիքով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը պատասխանատվության կենթարկվի՞: Հարցմանը մասնակցել էր 509 մարդ: Ըստ արդյունքների` նրանցից 381-ը (75%)-ը պատասխանել էր, որ չի հավատում, 99-ի կարծիքով` (19%) մարզպետը կենթարկվի պատասխանատվության, իսկ 6%-ը դժվարացել էր պատասխանել: