ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աշոտ Տոնոյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այլեւս չի առաջադրվելու որպես պատգամավոր։ Նա առավել նպատակահարմար է համարում իր գործունեությունը շարունակել գործարար դաշտում եւ կարծում է, որ ԱԺ-ում պետք է լինեն մարդիկ, որոնք կարող են առավել արդյունավետ աշխատել օրենսդիր ոլորտում։ Հիշեցնենք, որ Տոնոյանն ընտրվել էր Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանից եւ բավականին մեծ ֆինանսական ծախսեր կատարել՝ բաղձալի մանդատը ձեռք բերելու համար։ Ավելին, նա մինչ օրս ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ է կանգնած։ Փաստորեն, 4 տարի պահանջվեց, որպեսզի Տոնուսը հասկանա, որ Ազգային Ժողովն իր տեղը չէ, թեեւ նա զբաղեցնում է ԱԺ նախկին պատգամավոր, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի նախկին աշխատասենյակը։
«Ժողովուրդ»