Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է ՀԱԿ-ի հարձակումների թիրախում հայտնվել ԲՀԿ-ն

Դեկտեմբեր 15,2011 10:55

Դժվար չէ նկատել, որ վերջին օրերին ՀԱԿ-ը ինտենսիվ քարոզչական հարձակում է սկսել իշխող կոալիցիայի, հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա։ Թեպետ, ճիշտ կլինի ասել, վերջին օրերին ավելի հաճախակի ու բազմակողմանի են դարձել կոնգրեսի քարոզչական գրոհները, քանզի բուն հարձակումը մեկնարկել էր շատ ավելի վաղ, մոտավորապես այն օրերին, երբ Տեր-Պետրոսյանն սկսեց հրապարակավ ռեւերանսներ անել Գագիկ Ծառուկյանի գլխավորած կուսակցությանը։
ՀԱԿ-ի քարոզչական գրոհը երկու հիմնական ուղղություն ունի, որ հակիրճ կարելի է ձեւակերպել այսպես. ա) «ԲՀԿ-ին ճնշում են», բ) «ԲՀԿ-ին ճնշեցին»։
Գրեթե ամեն օր թե՛ մեկ, թե՛ մյուս ուղղությամբ միաժամանակ շրջանառության մեջ են դրվում միանգամից մի քանի «վերլուծություն», «կանխատեսում» կամ «տեղեկություն»։ Կարճ ասած՝ ՀԱԿ-ը, յուր առաջնորդ Տեր-Պետրոսյանով ու երկրորդ-երրորդ «ջութակներով» հանդերձ, ԲՀԿ-ացավի է եկել։
ՀԱԿ-ի այդ գրոհները, ի դեպ, նախքան այս էլ առանձնապես ճկունությամբ չէին փայլում։
Բայց դրանք ուղղակի ճակատային, առավել կատաղի բնույթ ստացան այն բանից հետո, երբ իշխանության ճամբարից տարբեր գործիչներ բացեիբաց հայտարարեցին, որ հրաշալի հասկանում են, թե հատկապես ինչ նպատակներ է հետապնդում Լ.Տեր-Պետրոսյանը՝ «վերլուծություններ» անելով ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի համագործակցության թեմաներով։
Փոքր-ինչ շեղվելով բուն թեմայից, անհամեստորեն նկատենք, որ «Հայոց Աշխարհ»-ն առաջինը արձանագրեց ակնհայտը, նշելով, որ Տեր-Պետրոսյանի այդ ներբողները բլեֆ են, չափազանց պարզ նպատակադրմամբ՝ անվստահություն սերմանել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ, եթե չպառակտել կոալիցիան, ապա գոնե ճաքեր բացել։
Հասկանալով, որ «խաղը վառված» է, ՀԱԿ-ը բնականաբար փոխեց մարտավարությունը, առավել եւս, որ Տեր-Պետրոսյանի «գաղափարական-քաղաքական» ծամածռությունները հանդիպակաց կողմը որեւէ ուշադրության չարժանացրեց, իսկ Գագիկ Ծառուկյանը խոսնակի միջոցով ընդամենը ասաց, թե «ի գիտություն են ընդունել» հայտարարությունները, ասել կուզի՝ «հա, լսել ենք, որ նման բաներ էլ են ասվել, հետո ի՞նչ…»։
Դա, կարելի է ասել, ՀԱԿ-ի համար գրոհի ազդանշանն էր։ Ու սկսվե՜ց…
ՀԱԿ քարոզիչները մինչեւ կեսօր «հակասություններ» ու «լարվածություն» են պեղում իշխող կոալիցիայի կուսակցությունների, մասնավորապես ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ, հետմիջօրեին «վերլուծում» ու ճոխացնում են «հակասությունները», դե, իսկ երեկոյան արդեն սկսում են փքուն դատողություններ անել «ինչ է սպասվում ԲՀԿ-ին, եթե…» թեմայով։

Հայոց Աշխարհօրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031