«Առավոտը» հրապարակել էր «Էկոլուրի» տեղեկությունն այն մասին, որ այսօր Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանին հրավիրել են ոստիկանություն, ապա՝ մի քանի ժամից բաց թողել: Սակայն, «Առավոտի» թղթակից Մերի Սողոմոնյանի հետ զրույցում պարոն Աթայանը պնդել է, որ ոչ մի նման բան չի եղել: Նա ասել է, որ պատահմամբ տեսել է իր ծանոթ ոստիկաններին՝ մեքենայով գնալիս, որոնք իրեն «լավություն» են արել՝ առաջարկելով տանել իր ուզած ուղղությամբ: