Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Մարգարյանի կարծիքով՝ Լիսկան չի հարվածել (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2011 20:42

 

«Ծանոթ չեմ, թե ինչ պրոցեսում է գտնվում հարուցված քրեական գործը եւ, բնականաբար, կարծում եմ, որ ցանկացած քրեական գործ, եթե կան համապատասխան ապացույցներ, պետք է ի նկատի ունենալ, որ կլինի նաեւ անմեղության կանխավարկած»,- Aravot.am-ին նման պատասխան տվեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, երբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված միջադեպի եւ քրգործով վարույթը կարճվելու հետ: «Հիմա այնքան է տարածված իրականությանը ոչ համահունչ լուրերը մեզանում, որ տեսնում ես տրամագծորեն հակառակ լուրեր են պտտվում: Դա նկատի ունենալով՝ չեմ կարծում, որ մարզպետը հարվածած լինի»,-  ասաց նա:

Օրերս ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանն ասուլիսում կարծիք էր հայտնել, թե ընտրակաշառքի դեմ պայքարելու տարբեր ձեւեր կան: Հանրապետական պատգամավորը խորհուրդ էր տվել ընտրակաշառք վերցնել, բայց չընտրել: Նա անկեղծացել էր, թե ինքը 5000 դրամ ընտրակաշառք է վերցրել, բայց չի կատարել պատվերը:

«Անընդունելի եմ համարում, որպեսզի մեր հասարակությունը, ժողովուրդը իր պատգամը, վստահությունը փողով վաճառի: Դա անընդունելի է, կարծում եմ, որ մեր ժողովուրդն էլ է կամաց-կամաց հասկանում , որ չնայած սոցիալական պայմաններին, կան արժեքներ, որոնք չպետք է վաճառել»,- ի պատասխան ասաց Հ. Մարգարյանը:

Aravot.am-ը ՕԵԿ պատգամավորին խնդրեց մեկնաբանել նաեւ այլ քաղաքական գործիչների կողմից իր հասցեին արված որակումները՝ կապված նրա՝ Գյումրիում արած հայտարարության հետ, թե իրենց շարքերում «արյունոտված մարդիկ չկան», այլ «նամուսի ու թասիբի տեր մարդիկ են»:

Հիշեցնենք, որ ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը Հովհաննես Մարգարյանի մասին վերջերս ասել էր, թե «Շատ հաճախ մարդիկ խոսքի ընթացքում ընկնում են էյֆորիայի կամ էքստազի մեջ ու ասում են բառեր, որոնք իրականության հետ ո՛չ ուղղակի, ո՛չ անուղղակի առնչություն չունեն: Բնականաբար Բոստանջյան Վարդանը երբեք էդպիսի բան չէր ասի, բայց ես կարծում եմ՝ ինքը մաքուր սրտով է ասել»: 

Հ. Մարգարյանն ի պատասխան հայտարարեց, որ անձամբ է զրուցել Վ.Բոստանջյանի հետ եւ. «Ոչ մի գործիչ չի ասել այդպիսի բան: Այսօր հայերենի լեքսիկոնի մեջ մի ստորակետ փոխելուց բովանդակություն է փոխվում, դա իրականությանը համահունչ տարածված լուր չէ, որը տարածվեց իմ գործընկերոջ կողմից»:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031