Լրահոս
Օրվա լրահոսը

«Մասնավոր խուզարկուն» հետեւել էր շոգեբաղնիքում՝ գտել սիրուհիների մեջ

Դեկտեմբեր 14,2011 19:05

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվեց «Մասնավոր խուզարկու» Վլադիմիր Թուրաբյանի դեմ հարուցված քրեական գործով դատական վիճաբանությունների փուլը:

Մեղադրողը հաստատած համարեց այն, որ Վլադիմիր Թուրաբյանը զբաղվել է օրենքով արգելված գործունեությամբ՝ լրատվամիջոցներում մասնավոր խուզարկուի մասին հայտարարություն տալով՝ տեղեկություններ է հավաքել, որով խախտվել է մարդկանց անձնական եւ մասնավոր կյանքի գաղտնիքը:

Ըստ վկաներից մեկի տված ցուցմունքի, Թուրաբյանը պատվիրատու մի կնոջ ցանկությամբ հետեւել է նրա ամուսնուն: Ամուսինը պարզվել է, որ ժամանակ է անցկացնում թեթեւաբարո կանանց հետ, շոգեբաղնիքում:

Վլ.Թուրաբյանը իրեն մեղավոր չի ճանաչել եւ չի ճանաչում այսօր էլ: Եվ նախկինում էլ դատապարտվել է մասնավոր խուզարկուի գործունեությամբ զբաղվելու համար:

Մեղադրողը միջնորդեց մեկ ամսվա կալանք կիրառել Թուրաբյանի նկատմամբ:

«Մասնավոր խուզարկուն» կպատրաստվի պաշտպանական ճառին, այդ կապակցությամբ նա դատարանից խնդրեց ժամանակ:

Aravot.am-ի հետ մինչ զրույցը սկսելը,  «Մասնավոր խուզարկուն» փորձեց ճշտել, թե ինչն է հատկապես հետաքրքրում այս գործով: Պատասխանեցինք՝ բնականաբար՝ տիեզերագնացի կարգավիճակին հավասար, խուզարկուի հայաստանյան կարգավիճակը: Վ.Թուրաբյանը  հայտնեց, որ մասնավոր խուզարկուի գործունեությամբ զբաղվելու համար օրենք գոյություն չունի, այսինքն, այն արգելված չէ, եւ յուրաքանչյուր քաղաքացի կարող է զբաղվել իր սիրած գործով: Նա տեղեկացրեց, որ իր «գործով» իրականում տուժող չկա եւ ինքը կարծում է, որ ինչ էլ որ լինի, շարունակելու է զբաղվել «Մասնավոր դեդեկտիվի» գործունեությամբ:

Նկատենք, որ Վլ. Թուրաբյանը եղել է ազգային անվտանգության նախկին աշխատակից:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031