Վրաստանում կան հատուկ ուժեր, որոնք վրացական իշխանություններին լարում են հայկական իշխանություների դեմ: Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Նրա խոսքերով. «Այդ լարող տարրեըը կան ինչպես վրաց ուղղափառ եկեղեցու որոշ հոգեւորականների, այնպես էլ՝ մտավորականների մեջ: Նրանք շատ վատ առաքելություն են իրականացնում, նրանք հայության նկատմամբ ատելությամբ են տրամադրված ու հայատյաց գործունեություն են ծավալում»:
Սրբազանը նկատեց, որ այս տարվա հունիսից հայատյացների տրամադրությունները որոշակիորեն մեղմացել են. «Առաջվանը չի, բայց ցավոք դեռ կա: Կարծում եմ, այս տրամադրություններն ինչ-որ տեղից թելադրված են»: Նա դժվարացավ ասել, թե ով է թելադրողը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ