Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում է դառնալ մի մարդ, ով կարողանում է երգել

Դեկտեմբեր 14,2011 18:35

«Բեմն իմ հոգու տունն է », – ուսում է 19 ամյա Էլիզաբեթը, ում համար երգելը նպատակ է, իսկ բեմում իրեն զգում է այլ մարդ:Էլիզաբեթ Ադիկյանը սովորում է Երևանի ջազային  և էստրադային արվեստի պետական քոլեջում: Պատմում է , որ մինչև այստեղ հասնելը, միշտ երազել է երգելու մասին. «Մի անգամ երբ գնացել էիք եկեղեցի, ես կանգնել էի խորանի մոտ ու երգում էի` «Անուշ» օպեայից հատված: Մայրս նախատեց, իսկ տերհայրը խրախուսեց, ու ասաց. «Թող երգի»:  Այդ օրվանից էլ մայրս էլ խրախուսեց, ու տարավ երգի»,- պատմում  է էլիզաբեթը:

2 տարեկանում հաճախել է երաժշտական դպրոց. երգում էր, իսկ 4-րդ դասարանից սովորեց ջութակ. ցանկանում էր դառնալ ջութակահարուհի. «Բայց չշարունակեցի` հասկանում էի, որ ջութակահար- մենակատար  դառնալը շատ դժվար աշխատանք է: Որոշեցի երգել»:

Առաջին փորձերը կատարեց «Հայ սուպերսթար» նախագծի 4-րդ եթերաշրջանում,  չանցավ անգամ նախընտրական փուլը . «Խնդալու ա էդ պահ, որ հիշում եմ»: Էլիզաբեթն ասում է, որ հիմա էլ է մասնակցում, ու արդեն լավագույն 24 –ի  մեջ է . «Ընկերներս, ծնողներս համոզեցին, որ կրկին  մասնակցեմ: Սկզբում հիասթափված էի` մտածում էի` 2-րդ փուլից դուրս կմնամ: Ու այդպես մտածելով` արդեն պարտվել եմ մի քանի գրազներ. սնիկերս, բանան…»: Առաջին մեկ շաբաթն էլ չէր հավատւմ, որ լավագույն 24- մեջ է , հետո, ասում է՝ քիչ-քիչ համակերպվեց:

Էլիզան պատմում է , որ փոքր տարիքից սիրում էր երգել, երգողներին, իսկ երգելուց զգում է տարօրինակ զգացում. «Երբ սկսում եմ երգել, զգում եմ երգի 20 վայրկյանը, մեջտեղում անհանգստանում եմ, հետո մտնում եմ երգի մեջ, ու ավարտվում է երգը»: Էլիզան խոստանում է , որ մատուցելու է միայն ճաշակով երաժշտություն:

Արդեն մի քանի անգամ մասնակցում է «Արձագանք» ստուդիայի համերգներին` որպես բեք վոկալիստ, ու հիշում է այն օրը, երբ ընտրվեց համերգի մասնակից. «Եղիշե Պետրոսյանը եկավ մեր քոլեջ, դիմեց մեր տնօրենին լավագույն ուսանող ընտրելու համար: Իսկ նա ընտրեց 3 ուսանող, նրանց մեջ նաև ես»: Էլիզան մասնակցեց նաև Միստր X- ի մենահամերգին` կրկին բեք վոկալիստ:

Ցանկանում է, որ մարդիկ ճաշակով երաժշտություն լսեն,  ուզում է դառնալ մի մարդ, ով կարողանում է երգել, և ոչ միայն երգել , այլ նաև ներկայացնել գեղեցիկ արվեստ, իսկ վերջում էլ հույսով լի աչքերով ասում. «Լավ կլինի»:

Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031