Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանների մասին կարծիքը փոխել են

Դեկտեմբեր 14,2011 18:09

Ավագ դպրոցներում ոստիկանի հաստիք ունենալու գաղափարն անցյալ տարի հարուցեց ծնողների, հոգեբանների եւ մի շարք մանկավարժների դժգոհությունը: Չնայած դրան, մայրաքաղաքի 11 դպրոցներում, իրականացվել է պիլոտային ծրագիր: Այդ դպրոցները մեկ տարի ոստիկան են ունեցել:

Երեկ Aravot.am-ի հետ զրույցում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղակալ Նելլի Դուրյանը վստահեցրեց, որ ոստիկան ունենալու փորձնական ծրագիրը հաջողություններ է արձանագրել, քանի որ աշակերտների մոտ ոստիկանի կերպարը դեպի դրական փոխվել է. «Բացի այդ, երեխաներն ավելի լավ են ծանոթացել իրենց իրավունքներին, իսկ ծրագրի ավարտից հետո տեղի ունեցած հարցումները ցույց են տվել, որ ծնողները նույնպես գոհ են»:
Նկատենք, որ այս հարցի շուրջ ընդդիմադիր ծնողները, հոգեբաններն ու մանկավարժները գտնում էին, որ ոստիկանի ներկայությունը ճնշելու է աշակերտներին, քանի որ մեր հասարակության մեջ ոստիկանը դեռ չի ընկալվում, որպես քաղաքացու շահերի պաշտպան, եւ քանի որ նրանց մեծ մասն ունի՝ «գործ սարքող, անարդար մարդկանց նկարագիր»: Կրթության պատասխանատուներն էլ պատճառաբանում էին, թե ավագ դպրոցներում հավաքվում են տարբեր կրթօջախներից եկած, տարբեր նախասիրությունների, հետաքրքրությունների, վարքի տեր պատանիներ եւ հնարավոր է պահանջվի ոստիկանի միջամտությունը՝ նրանց կարգի հրավիրելու համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031