Լրահոս
Օրվա լրահոսը

Շները մարդկանց «լավագույն բարեկամներն են»

Դեկտեմբեր 14,2011 18:09
Թափառող շները սկսել են անհանգստացնել Նոր Նորքի 5-րդ զանգվածի բնակիչներին: Այստեղ գերակշռում են 5հարկանի շենքերը, որոնց համար նախատեսված աղբարկղերը գտնվում են շենքերից դուրս: Թափառող շներն էլ քաղցից դրդված՝ հիմնականում լինում են աղբարկղերի շրջակայքում:

Շատերը վախից գերադասում են աղբը մի քանի օր տանը պահել և սպասել հարմար պահի աղբարկղ գցելու համար: «Իսկապես վտանգավոր են, որովհետև, երբ ձեռքդ ինչ-որ տոպրակ են տեսնում, անմիջապես հարձակվում են տոպրակի վրա: Դա լինում է հատկապես այն ժամանակ, երբ աղբ հավաքող մեքենան հավաքում է ողջ աղբը և աղբամաններում ոչինչ չի մնում ուտելու համար» ,-ասում է բնակիչ Լիա Գրիգորյանը, ով ապրում է նմանատիպ շենքերից մեկում: Մեկ այլ բնակիչ՝ Հայկ Պողոսյանը հիշում է, որ այս խնդրի շուրջ մի քանի տարի առաջ էլ են կանգնել. «Այն ժամանակ կրակում էին և կարծես թե, ինչ-որ չափով քչացել էին, չնայած, ես կողմնակից չէի խնդրի լուծման նման մեթոդի հետ: Այժմ ստերիլացնում են, բայց դա էլ միանշանակ լուծում չէ. խնդիրն իսկապես բարդ է»,-մտորում է նա:

 Սակայն 6-րդ զանգվածի բնակիչների մի ստվար հատված խնդրին այլ կերպ է անդրադարձել: 14-ամյա Տիգրան Մկրտչյանը մեծ հաճույքով ու ոգևորվածությամբ պատմեց իրենց թաղի թափառող շների մասին. «Ճիշտն ասած, սկզբում զզվում էինք մեր շենքերի մոտ գտնվող շներից, բայց հիմա չէ: Երբ շենքի երեխաներով դպրոց էինք գնում, շներն էլ մեր հետևից էին գալիս, այն ժամանակ վախենում էինք, բայց հետո հասկացանք, որ նրանք մեր «լավագույն բարեկամներն են»: Հետո քիչ-քիչ սկսեցինք խաղալ շների հետ, նրանց անուններ դրեցինք: Բացի նրանից, որ մենք նրանց հետ շատ ժամանակ ենք անցկացնում, մենք մեր մասիվի երեխաներով որոշել ենք շենքերից մի փոքր հեռու նրանց համար փայտից տնակ պատրաստել, որովհետև եղանակն արդեն ցուրտ է և մենք չենք ուզում, որ նրանք սատկեն»,-պատմում է նա: Տրգրանը խոստովանում է՝ սկզբնական ժամանակ ընտանիքում խնդիրներ էր ունենում. «Լինում էին դեպքեր, որ բարկանում էին, բայց այդքան շատ չէ: Հետո էլ մեզ դուր է գալիս նրանց կերակրել: Այն մնացորդները, որ աղբը պետք է գցվի, մենք տալիս ենք շներին: Մենք շներին սովորեցրել ենք, որ աղբամանը չմտնեն, իսկ դրա համար օրը մեկը կամ մի քանիսով կերակրում ենք»,-ասում է Տիգրանը: Իսկ Արամը, ով Տիգրանի համադասարանցին է, ժպտալով ավելացնում է՝ երբեմն ծնողներն են ասում. «Արամ, էս տուր շներին, արի»: «Մենք հասանք նրան, որ մեր ընտանիքներն էլ սկսեցին սիրել շներին, եթե չեն էլ սիրում, գոնե արդեն չեն արգելում»,- ասում է 7-րդ դասարանի աշակերտ Արամ Հակոբյանը:

 

 Քրիստինա Միրզոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031