Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

2011-ը՝ կորսված հնարավորությունների տարի (Տեսանյութ)

Դեկտեմբեր 14,2011 18:35

«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանի գնահատմամբ, անցնող տարին թե’ ընդդիմության, թե’ իշխանության համար կորսված հնարավորությունների տարի էր:

«Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Հանրապետական կուսակցության ներկայացուցչի գնահատականը չենք կիսում: Այնտեղ որեւէ իրական բարեփոխում տեղի չի ունեցել: Ընտրական օրենսգիրքն աննշան փոփոխությունների ենթարկելով, ընդամենը փորձ է արվել տպավորություն ստեղծել, որ քայլ է արվում կատարելու ԵԽԽՎ-ի համապատասխան բանաձեւի շրջանակներում ստանձնած պարտավորությունը, բայց իրականում այն առանցքային փոփոխությունները, որոնք պահանջում էինք ընդդիմությունը եւ մասնավորապես «Ժառանգությունը», չկատարվեցին առանց որեւէ հիմնավոր պատճառաբանության»,- այսօրվա ասուլիսում, ամփոփելով անցնող տարին, ասաց Հ. Խուրշուդյանը:

Նրա խոսքով, Հայ- թուրքական արձանագրությունների ստորագրումից ի վեր որեւէ դրական ազդեցություն Հայաստանի վրա չի եղել, հակառակը՝ այդ արձանագրությունները կանխարգելեցին Հայոց ցեղասպանության կանխարգելման գործընթացը: Ըստ նրա, Թուրքիան ցույց տվեց, որ ընդամնեը ժամանակ շահելու խնդիր ուներ եւ շահեց այդ արձանագրությունների ստորագրմամբ:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031