Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը հրաժարվել է թուրք նախարարի առաջարկից

Դեկտեմբեր 14,2011 17:51

Այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական  ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն ու  նկարիչ, ռեժիսոր Սուքիաս Թորոսյանը  «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդիպեցին լրագրողների հետ:

Նրանք տեղեկացրին, որ  դեկտեմբերի 21-ին եւ 25-ին,  «Արամ Խաչատրյան» համերգասրահում ՀՊՖՆ-ն կհնչեցնի  Չայկովսկու «Շչելկունչիկը»: Մինչ այդ, դեկտեմբերի 16-ին էլ Ֆիլհարմոնիկը կներկայացնի բրիտանացի անվանի կոմպոզիտոր Գ. Հոլոթի «Մոլորակներ» սյուիտը:

Այս առիթով  Aravot.am-ին Էդ. Թոփչյանը փոխանցեց հետեւյալը. «Կատարմանը առանձնահատուկ շուք կփոխանցի Անդրանիկ Սուքիասյանի համակարգչային գրաֆիկան՝ ունկնդրին տեղափոխելով սյուիտում ներկայացվող 7 մոլորակները: Անկասկած,  «տիեզերական» այս երաժշտության մեջ իր տեղն ու դերն ունի Սոնա Հովհաննիսյանի ղեկավարած «Հովեր» պետական կամերային երգչախումբը»:

Այս համերգի ռեժիսուրան դարձյալ Սուքիաս Թորոսյանինն է: Ֆիլհարմոնիկի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ նախկինում բեմադրված 9 օպերաներից 8-ի ռեժիսորը Ս. Թորոսյանն է:

Սուքիաս Թորոսյանից հետաքրքրվեցինք՝  նրա արտերկրյա գործունեության մասին: «Բազմաթիվ հրավերներ եմ ունենում, ամենավերջինը  2010-ին էր. Բուլղարիայի ազգությամբ թուրք մշակույթի նախարարն առաջարկեց բեմադրել Պուչինիի «Մադամ Բաթերֆլայը» ինչից, հասկանալի պատճառով, հրաժարվեցի»,-պատասխանեց պարոն Թորոսյանը:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031