Այսօր դեկտեմբերի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ժամը 11:30-ի սահմաններում, Վազգեն Սարգսյան և Խորենացի փողոցների խաչմերուկում իրար են բախվել Աուդի Q7 մակնիշի, 58 ՏՍ 555 համարանիշի և Սոֆիա տաքսի ծառայությանը պատկանող Լադա մակնիշի, Տ 6250 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Լադայի վարորդ՝ Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղի բնակիչ 42-ամյա Արմեն Սարգսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվեց Էրեբունի բժշկական կենտրոն: Աուդին վարել է 22-ամյա Արման Աղաբաբյանը:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր, ոստիկանության ՔԳՎ ՃՏՀ քննության բաժնի քննիչ Կարեն Գրիգորյանը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի: