Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 13-ի երեկոյան ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարեգործական առաքելությամբ ժամանել էին Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտ:
Դեկտեմբերի 14-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում կայացել է «Արցախի ազատամարտիկների միության» 5-րդ համաժողովը, որին ներկա են եղել նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Համաժողովի ավարտին գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պարգեւատրել է ԼՂՀ «Հայրենյաց պաշտպան» մեդալով, իսկ Հենրիխ Մխիթարյանն արժանացել է ԼՂՀ վարչապետի մեդալի:
ՀՖՖ մամուլի հաղորդագրություն