Aravot.am-ի տեղեկություններով, դերասանուհի, հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը «Արմենիա» հեռուստաընկերությունում աշխատելու առաջարկ է ստացել ու չի մերժել: Մեր տեղեկություններով նա Հանրային հեռուստաընկերությունում կաշխատի մինչեւ այս տարեվերջ ու արդեն նոր տարում, նոր աշխատանքը կսկսի «Արմենիայում»:
Aravot.am-ի հետ զրույցում հաղորդավարուհին ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց մեր ունեցած տեղեկությունը. «Ուզում եմ հասկանալ, ես իմ տանը նստած մտքումս մի բան եմ մտածում, դուք որտեղի՞ց եք ունենում այդ տեղեկությունը: Ես ոչ հաստատում եմ, ոչ էլ՝ հերքում: Ինչ կլինի, կլինի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև