Aravot..am-ի տեղեկություններով քիչ առաջ ոստիկանության ներկայացուցիչները ձերբակալել են Ստեփան Սիմոնի Հակոբյանին՝ Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդուն: Մեր ունեցած չճշտված տեղեկություններով՝ ձերբակալման պատճառը Սեդրակ Զատիկյանի՝ Վահան Զատիկյանի որդու սպանությունն է:
Ստեփան Հակոբյանը հետախուզման մեջ էր 2006 թվականի հունիսի 22-ից հետո, երբ սպանվել էր Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդին` Սեդրակ Զատիկյանը:
Ստեփան Հակոբյանը հետախուզվում էր Հայաստանի քրեական օրենսգրքի 104 հոդվածի երկրորդ մասի 8-րդ կետի հատկանիշներով («սպանությունը` շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված` շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով»):
Տեսանյութը՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության