Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին ռեկտորն անհետացե՞լ է

Դեկտեմբեր 14,2011 16:01

Հայաստանի կառավարման ակադեմիայի նախկին ռեկտոր Հովհաննես Հարությունյանն, ըստ մեր ունեցած տեղեկությունների, մեկնել է Հայաստանից ու թե ի՞նչ ուղղությամբ եւ ի՞նչ պատճառով՝ Aravot.am-ին արդեն երկու շաբաթ է, չի հաջողվում ճշտել: Պարոն Հարությունյանի՝ Հայաստանը լքելու քայլը հետաքրքրական է, քանի որ նա սովորական ՀՀ քաղաքացի չէ, այլ մեկը, որի անվան շուրջ սկանդալային պատմություններ պտտվեցին: Ժամանակին «Ռեկտորը նաեւ գրագող է» եւ «Ռեկտորը հայհոյել ու ծեծել է ուսանողին»  հրապարակումներում «Առավոտն» անդրադարձել է այդ պատմություններին: Գրագողությամբ զբաղվելու, ուսանողին հայհոյելու ու ծեծելու համար Հովհաննես Հարությունյանը ցայսօր որեւէ պատժի չի արժանացել: Ավելին՝ Հայաստանը լքելով, կարելի է ենթադրել, որ նա պատժից խուսափելու լավագույն ձեւն է ընտրել ու, փաստորեն, հաջողել է:

Հարությունյանի տարիներ շարունակ ղեկավարած հիմնարկում որեւէ տեղեկություն չունեին նրա մեկնելու վայրի եւ պատճառների մասին, կամ էլ չցանկացան ասել: Միայն հաջողվեց պարզել, որ Հարությունյանի վերընտրության ժամկետը լրացել է եւ այդ պատճառով էլ նոր ընտրություններում նա իր տեղը զիջել է կարկառուն դաշնակցական, նախկինում տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Դավիթ Լոքյանի հորեղբոր տղային՝ Արսեն Լոքյանին: Գոնե վերջինիս հետ կապվելու եւ իր նախորդի մասին որեւէ տեղեկություն ստանալու մեր բոլոր փորձերը անարդյունք մնացին: Պարոն Լոքյանն անգամ հարկ չհամարեց պատասխանել մեր հեռախոսազանգերին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ  

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031